«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյան. Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ

Կարեն Կարապետյան. Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ
09.04.2018 | 23:26

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ: ՀՀ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելուց հետո Կարեն Կարապետյանը լրագրողներին ասաց.

«Նախ և առաջ, ես կրկին կցանկանայի շնորհավորել Արմեն Սարգսյանին՝ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես նրան ներկայացրել եմ մեր կառավարության հրաժարականի դիմումը։ Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»:

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ